▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ում գլուխ են կոտրում, թե կուսակցական պաշտոններից որ մեկը «տան» Կարեն Կարապետյանին.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ իշխող Հանրապետական կուսակցության ներսում այս օրերին գլուխ են կոտրում, թե կուսակցական պաշտոններից որ մեկը «տան» ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին։ Խնդիրը հետևյալ կերպ է դրված, պաշտոնը պետք է արտացոլի Հանրապետական կուսակցաթյունում նրա բարձր դիրքը Սերժ Սարգսյանից հետո երկրորդ մարդը լինելու հանգամանքը։ Այս նպատակով նաեւ քննարկվում Է տարբերակ, ըստ որի, վարչապետ Կարեն Կարապետյանին կարող Է տրվել ՀՀԿ-ի խորհրդի նախագահի պաշտոնը։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանը կլինի կուսակցության նախագահը, իսկ Կարեն Կարապետյանը՝ խորհրդի նախագահը։ Համանման մեխանիզմ ժամանակին կիրառվել Է Սերժ Սարգսյանի համար, երբ 2006-ի հուլիսին նա անդամակցեց ՀՀԿ-ին։ Այն ժամանակ ՀՀԿ-ի նախագահը վարչապետ Անդրանիկ Մարգարյանն Էր, Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ին անդամագրվելուց հետո դարձավ կուսակցության խորհրդի նախագահը։ Անդրանիկ Մարգարյանի մահվանից հետո կուսակցական երկու պաշտոններն Էլ անցան Սերժ Սարգսյանի տիրապետման տակ»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին