▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ պայմաններում են պահում Նաիրի Հունանյանին.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կազմակերպիչ Նաիրի Հունանյանը խցակիցներ չունի։ Նա, իր դիմումի համաձայն, պահվում է առանձին խցում։ Նրան ոչ մի լրագրող չի այցելել՝ մեզ հայտնեց քրեակատարողական վարչության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը։

Իսկ ճի՞շտ է արդյոք, որ Նաիրի Հունանյանը հոգեկան շեղումներ եւ առողջական խնդիրներ ունի։ «Առողջական վիճակը բավարար է»,- պատասխանեց նա։

Հիշեցնենք, որ 2 տարի առաջ Հունանյանին ԱԱԾ-ում գտնվող կալանավայրից՝ «Երեւան-Կենտրոնից», ուղիղ աղիքը շրջապատող բջջանքի վնասման խնդիրներով տեղափոխել էին «Դատապարտյալների հիվանդանոց» եւ վիրահատել:

Նաիրի եւ Կարեն Հունանյանների միակ այցելուն հայրն էր՝ 1937թ. ծնված Հրաչիկ Հունանյանը, որը մահացել է 2012-ին, մայրն էլ տարիներ առաջ ջրահեղձ է եղել Եվպատորիայում: Նրանց փոքր եղբայրը՝ Արմեն Հունանյանը, ապրում է Եվպատորիայում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին