▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արփինե Հովհաննիսյանն ուզում է ԱԺ փոխնախագահ դառնալ.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Կարեն Կարապետյանի հետ ՀՀԿ-ին անդամակցել են ոչ միայն գազի ոլորտի եւ ՀԷՑ-ի 7 հազար աշխատակիցներ, այլեւ նրա գլխավոր խորհրդական, էներգետիկայի նախկին նախարար Գագիկ Մարտիրոսյանը, ինչպես նաեւ վարչապետի հավերժ խորհրդական Շուշան Սարդարյանը, որն այնքան էլ նորեկ չէ ՀՀԿ-ում եւ երկար տարիներ ՀՀԿ-ի շտաբում ընտրությունների ժամանակ համակարգել է լրատվական դաշտը, բայց, փաստորեն, կուսակցությանը չի անդամագրվել:

Ըստ որոշ լուրերի` նա տեղ կգտնի նաեւ ՀՀԿ համամասնական ցուցակում, ուր այս պահին կանանց «անշլագ» է, որովհետեւ, ճիշտ է՝ կանանց ներկայությունն այս ընտրություններում մեծացվել է, սակայն պատգամավորների թիվն է քչացել, ու նաեւ կոալիցիաներ ստեղծելու հեռանկարով են թիմերը գնում ընտրությունների, ուստի ՀՀԿ կանանց կորպուսում «միսկրծոցին» մի ուրիշ թափ է հավաքել:

Ըստ մեր աղբյուրների` առաջին հնգյակում կլինեն Հերմինե Նաղդալյանը, երկրորդում` Հրանուշ Հակոբյանը, երրորդում` Արփինե Հովհաննիսյանը, որը ոչ միայն դարձավ ԳՄ անդամ, այլեւ պայքարում է ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին