▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ճիշտ են ասում, եթե գողացել են՝ թող վերադարձնեն...Հայկազ Բաղմանյան. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը արդարացի է համարում բանակից գողացածներին պատասխանատվության ենթարկելը եւ նրանից պահանջել, որ գողացածը վերադարձնեն բանակին:

«Ճիշտ են ասում, եթե գողացել են՝ թող վերադարձնեն»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում նա ասել է, որ ինքը չի որոշողը բանակից գողացողներ եղե՞լ են, արդյոք, այս տարիներին, թե՞ ոչ:

Դիտարկմանը, թե պահանջում են նաեւ իրեն պատասխանատվության կանչել, որ ի թիվս այլ գեներալների՝ հնչում է նաեւ իր անունը, քանի որ հսկայական ունեցվածք ունի, արձագանքել է. «Իմ անունը նոր չի հնչում, 94 թվականից հնչում ա, այնպես որ՝ հիմա չի, որ հնչում ա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին