▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կուլակաթափման մեխանիզմներ է փնտրում, այնպես, որ «սվոյները» չտուժեն. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը տրանսպորտի եւ կապի նախարարությանը հանձնարարել է Հյուսիս-Հարավ մայրուղու ֆինանսավորման մեխանիզմներ գտնել, որինակ՝ մասնավոր ներդրողներ գտնել, որոնք ճանապարհի ինչ-որ հատվածներ կկառուցեն եւ հետագայում այդ ճանապարհները կդարձնեն վճարովի:

«ՉԻ» - Փաստորեն Կարեն Կարապետյանը ոչ թե մայրուղու այլընտրանքային ֆինանսավորման աղբյուրներ է փնտրում, այլ կուլակաթափման այլընտրանքային մեխանիզմներ: Եւ իսկապես, եթե մի քանի հոգի, ասենք, Հյուսիս-Հարավի փողերից մի 100 մլն դոլար են կերել հո չի՞ կարելի «չորով» հետ պահանջել այդ գումարը («սվոյ» մարդիկ են, հաստատ ուրիշ տեղից չեն):

Դրա փոխարեն թող որպես «մասնավոր ներդրողներ» այդ փողերով սարքեն ճանապարհը, հետո էլ «մանրից» հետ բերեն գումարները:
Այդպիսով եւ ճանապարհը կկառուցվի, եւ «սվոյները» չեն տուժի: Միայն վարորդները կտուժեն, բայց ի՞նչ արած, թող դա ընկալեն որպես «ազգային տուրք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին