▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատգամավորը պարտվեց.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Շուրջ երկու տարի տեւած դատական քաշքշուկից հետո ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանի եւ ճանապարհային ոստիկանության վեճը ստացավ իր հանգուցալուծումը: «Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս 2014 հոկտեմբերին գրել էր, որ ՃՈ-ն տուգանել է Թեւան Պողոսյանին եւ դատական կարգով փորձում է նրանից գանձել 50 հազար դրամ: Պատգամավորն իր հերթին հակընդդեմ հայց էր ներկայացրել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝պահանջելով վերացնել իր նկատմամբ կայացրած ակտը:

Պողոսյանը պնդում էր, որ ՃՈ-ն իրեն տուգանելու համար պետք է ստանար ԱԺ համաձայնությունը: Հոկտեմբերի 30-ին ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը պատգամավորի հայցը վարույթ էր ընդունել: Արդյունքում շուրջ երկու տարի տեւած քաշքշուկից հետո դատարանը մերժեց պատգամավորի՝  ՀՀ վարչական վերաքննիչ բողոքը: Ասել է, թե նա պետք է կատարի ՀՀ վարչական դատարանի վճիռը: Թեւան Պողոսյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «ճանապարհային ոստիկանություն» ծառայության կբռնագանձվի 50000 (հիսուն հազար) ՀՀ դրամ վարչական տուգանքի գումար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին