▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետը հորդորել է կադրային ջարդ անել.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանի մարզային այցերի ժամանակ նախօրեին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել Հովիկ Աբրահամյանի հարազատ Արարատի մարզում։ Թեպետ Արտաշատում Կարապետյանին դիմավորողների առաջնագծում եղել է քաղաքապետը՝ Արգամ Աբրահամյանը, սակայն մարզի բազում համայնքապետեր ներկա չեն եղել մարզկենտրոնում կայացած հանդիպմանը, բացակայել է նաեւ Վեդիի քաղաքապետը։

Հանդիպման ընթացքում վարչապետը հորդորել է համայնքապետերին կադրային ջարդ անել, ազատվել ավելորդ հաստիքներից, ինչը խուճապային տրամադրություններ է առաջացրել։ Համայնքապետերին զարմացրել է վարչապետի բիզնես մտածողությունը գրեթե բոլոր հարցերում։

Կարեն Կարապետյանը հարցախեղդ է արել համայնքապետերին, թե որեւէ ֆինանսական ծրագիր, աջակցություն տրամադրելու դեպքում փոխարենն ինչ կստանա։ «Ասենք՝ տվեցի, դո՞ւ ինչ կտաս ինձ»,- հարցրել է նա։ Հետաքրքրվել է նաեւ համայնքների եկամուտների դինամիկայի մասին, Արարատի քաղաքապետից լսելով, որ իր պաշտոնավարման ընթացքում ավելացել են համայնքի եկամուտները, այսինքն՝ հարկահավաքությունը նորմալ է ընթացել՝ 250 միլիոնից 550 դառնալով, իբրեւ խրախուսում՝ հանձնարարել է իր ենթականերին ավելացնել քաղաքին տրվող դոտացիաները։

Նույնկերպ վարվել է բոլոր այն համայնքների հետ, որտեղ եկամուտների աճ է արձանագրվել։ Այնինչ մինչ օրս հակառակն են արել՝ դոտացիաները տրվել են ֆինանսական բացը լրացնելու համար, հարկերը վատ հավաքագրած համայնքներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին