▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ժառանգություն»-ում խմորումները մոտենում են կարեւոր հանգրվանի. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժառանգություն» կուսակցությունում խմորումները մոտենում են կարեւոր հանգրվանի։ Կուսակցությունն առաջիկայում գումարելու է համագումար, որի ժամանակ մի քանի կարեւոր կուսակցականներ կհայտարարեն կուսակցության շարքելու լքելու կամ անդամակցությունը կախակայելու մասին։

Արմեն Մարտիրոսյանը, որն այս օրերին Սեյրան Օհանյանի եւ Վարդան Օսկանյանի հետ դաշինք կազմելու շուրջ ակտիվ բանակցությունների մեջ է, ցանկանում է Րաֆֆի Հովհաննիսյանից հետո դառնալ կուսակցության առաջնորդ։ Դեպքերի այսպիսի ընթացքին դեմ է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, որը հայտարարել է, թե կուսակցության՝ ընտրություններին դաշինքով մասնակցելու դեպքում կարող է առհասարկ թողնել քաղաքականությունը։

Չի բացառվում, որ համագումարը կուսակցության ղեկավար ընտրի Արմեն Մարտիրոսյանին, որից հետո Րաֆֆի Հովհաննիսյանն էլ դուրս գա կամ ժամանակավորապես սառեցնի իր գործունեությունը քաղաքականությունից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին