▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանն ընկել է վարկային տենդի մեջ.«ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը համաձայն չէ այն կանխատեսման հետ, որ 2020 թվականին, երբ ՀՀ պետական պարտքի սպասարկման գումարը հասնի մոտ 1 միլիարդ դոլարի, մեր երկիրը չի կարողանա այն վճարել ու կընկնի դեֆոլտի մեջ:

«Բացառվում է»,- մեզ հետ զրույցում ասաց նա: Բայց չէ՞ որ տնտեսությունը չի զարգանում, ներդրումները գրեթե բացակայում են, եւ նման պայմաններում որտեղի՞ց այդքան գումար միայն պարտքի սպասարկման համար: Արամյանն ասաց, որ նախատեսում են հաջորդ տարվա հունիս-հուլիսին միջազգային կապիտալի շուկայի մասնակիցների հետ շփումներ ունենալ՝ մեղմելու պարտքի ներգրավման պայմանները:

 «Պետք է մշտապես աշխատանք տանենք, որ նրանք վստահեն մեր թղթերին: Եվ այդ վստահության արդյունքում ունենանք տոկոսադրույքների նվազեցում ու այդ հարմար պահին նորից թողարկում անենք»,- պատասխանեց նախարարը: Այսինքն, նորից պարտատոմսեր կթողարկե՞ք: «Իհարկե»,- չհրաժարվեց Արամյանը:

Ի դեպ, ԱԺ երեկվա արտահերթ նիստում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանն ընկել է վարկային տենդի մեջ եւ իրավիճակը կարծես վերահսկողությունից դուրս է գալիս: Փաշինյանը նշեց, որ պետական պարտքի սպասարկման համար բյուջեից 2016թ. 62 տոկոսով ավելի է ծախսվել, քան նախորդ տարի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին