▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քավոր-սանիկ Լեդի Հակոբն ու ու Լֆիկ Սամոն իրար դեմ են դուրս եկել.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` ՀԱԿ անդամ, վերջին շրջանում քաղաքական «բեմը» թողած Հակոբ Հակոբյանը (Լեդին) որոշել է կրկին առաջադրվել` Մալաթիա-Սեբաստիա-Շենգավիթ «օկրուգից», ինչն էլ իր հերթին նշանակում է, որ այդ «օկրուգում», ուր առանց այն էլ «բալը թանկ է», էլ ավելի է թանկանալու, որովհետեւ այստեղից ռեյտինգայինով պատգամավորի թեկնածուներ են առաջադրվելու Սամվել Ալեքսանյանը, Կորյուն Նահապետյանը, կադաստրի պետ Մարտին Սարգսյանը, նաեւ Նիկոլ Փաշինյանը:

Հիշենք, որ Հակոբ Հակոբյանն ու Սամվել Ալեքսանյանը քավոր-սանիկ են, եւ նրանց հարաբերությունները՝ Պլըպուղու կարկատանի նման, երբեմն լարված են եղել, երբեմն «կտրվել են շաքարով»: Մալաթիայի թաղերում թեժ պայքարի խոր սպասում է` թեժ «փողերի» սպասումներով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին