▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թումանյան փողոցի վարսավիրանոցում պայթյուն է եղել

Դեկտեմբերի 25-ին, ժամը 04.45-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Թումանյան փողոցի թիվ 18 շենքի առաջին հարկում գտնվող վարսավիրանոցում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:

Պարզվել է, որ «Մադլեն» վարսավիրանոցում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով, ինչի հետևանքով քանդվել է վարսավիրանոցի և կից գտնվող «Միստի Ֆյունս» ՍՊԸ-ի ընդհանուր գիպսակարդոնե  պատը՝ մոտ 9 քմ, պոկվել է շերտավարագույրը՝ մոտ 7 քմ, վնասվել են ջրատար խողովակները և ջուրը լցվել է վարսավիրանոց:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.24-ին, մարվել՝ 05.29-ին: 1.5 քմ տարածքում այրվել են կենցաղային իրեր և ջերմահարել է հեռուստացույցը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին