▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ի կանայք դեմ են Արփինե Հովհաննիսյանին.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ խորհրդի առաջիա նիստում, որը կկայանա Սերժ Սարգսյանի հունվարի 13-ին արձակուրդից վերադառնալուց հետո, ըստ էության, կուրվագծվի ՀՀԿ ցուցակի նախնական պատկերը:

Ի դեպ, հենց այս նիստից հետո ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել եւ նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:

ՀՀԿ կանայք դեմ են, որ տակավին նորաթուխ ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը դառնա ցուցակի առաջին կին թեկնածուն: Ի դեպ, Հանրապետականի ներսում անցկացված հարցումներով էլ ամենաբարձր վարկանիշն ունի հենց Արփինե Հովհաննիսյանը:
Բացի դրանից՝ Արփինե Հովհաննիսյանը վայելում է նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանի  հովանավորությունը: Հենց նրա պնդմամբ՝ ցուցակի առաջին կին թեկնածուն կլինի Արփինե Հովհաննիսյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին