▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որտե՞ղ է Ամանորն անցկացրել քաղաքական էլիտան․«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական էլիտան Ամանորն անց է կացրել դրսում: Դուբայում է եղել ԲՀԿ վերնախավը։ Երբեմնի կուսմրցակիցներ Մանուկյան Աբոն եւ Նաիրա Զոհրաբյանը Շարժայում արեւահարվել են՝ «ոտուգլուխ»: Հովիկ Արգամիչն եղել է Բեռլինում:

Սերժ Սարգսյանը հունվարի 3-ին մեկնել է Ծաղկաձոր, 4-ին` իր ֆինանսական «հովանավոր» Քլոսի՝ Աշոտ Արսենյանի ուղեկցությամբ` Բադեն-Բադեն: Ոմանց ասելով` բուժզննումների, մյուսների կարծիքով` խաղալու-լիցքաթափվելու: Եվ առաջին անգամ իր պաշտոնավարումից ի վեր` չմասնակցելով Սբ. Սարգիսում` Ճրագալույցի եւ Մայր տաճարում` Պատարագի արարողություններին:

Միակ մարդը, որ երկրից դուրս չի եկել վարչապետն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին