▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Նախատեսվում է նվազագույն աշխատավարձը բարձրացնել 25 տոկոսով.Տնտեսագետը՝ սպասվող վտանգի մասին

«Պնդուկիզմի հաղթանակ». ծեծի ենթարկված փաստաբանները որպես մեղադրյալներ հրավիրվել են հարցաքննության

Էդ պրակտիկան դադարեցրեք. Կարեն Կարապետյանը` Արծվիկ Մինասյանին

Դա ինձ բուժեց, և հրաշք տեղի ունեցավ, հիմա ուզում եմ կիսվել այդ հրաշքով. Յուլիաննա Պարակշիևա

Շաքարավազի գնի թանկացումը վերջնական չէ.«Հրապարակ».



2017-01-12 10:18:07

«Ալյուրի թանկացման մասին գույժը առևտրականներին հասավ դեռ դեկտեմբերի 30-ին։ Մեկ պարկ ալյուրի գինը ալրաղացները բարձրացրեցին 400-600 դրամով։ Էջմիածնի ալրաղացը տոներից առաջ մի պարկ ալյուրը վաճառում էր 10200 դրամով, իսկ այսօրվանից գինը դարձել է 10700 դրամ։ Ընկերությունում պատճառը չեն ասում։ «Չենք իմանում», - պաասխանում են։ «Բաղրամյան ալրաղաց» գործարանում ալյուրի պարկը թանկացրել են մեկ դոլարով։ «21 դոլարով էինք վաճառում, հիմա դարձրել են 22», - ասաց մեզ արտադրության պետ Սայադ Գասպարյանը։ Նա թանկացումը բացատրում է տրանսպորտային բարդություններով, «ճանապարհներն են փակ։ Կարսը մեկ բաց է, մեկ փակ է, ավտոները հինգ-վեց օր կանգնում են, ցորենը սառած է գալիս, ջարդում են, որակի հարցեր կան», - ասում է նա։

 

Նա հերթում է տարածված կարծիքը, թե ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է ալյուրի գինը բարձրացրել. «Մոնոպոլ բան չկա, 55 կազմակերպություն ցորենի ալյուր է բերում։ Ոնց կարող է մոնոպոլ լինի»։ Հայտնի է սակայն, որ Սամվել Ալեքսանյանին պատկանող ձեռնարկությունները շուկայում առաջատար դիրք են զբաղեցնում, որ տարբեր մարդկանց անունով գրանցված կազմակերպություններ կան, որոնց հետևում նույն մարդն է։ Հացի գներն արդեն որոշ տեղերում արձագանքել են ալյուրի թանկացմանը։ Մարզերում՝ Հրազդանում, Գորիսում, այսօր հացի գինը 40 դրամով բարձր է եղել։ Երևանի խանութներում հացի գներն առայժմ պահպանվում են։ Թանկացել է նաև շաքարավազը՝ 30-40 դրամով։ Մեր աղբյուրները վկայում են, որ շաքարավազի գնի թանկացումը վերջնական չի, և երկու-երեք ամսում նոր թռիչք է լինելու, մինչև 500– 600 դրամի»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Нравится






Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:


Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.