▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մուշեղ Պետոյանը ՊՆ ռազմական ոստիկանության «Գայի» պետի պաշտոնն է ուզում. ՀՀԿ-ում արձագանքել են. «Իյա՜».«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կրկին հետաքրքիր իրադրություն է առաջացել ԲՀԿ նախկին պատգամավոր, այդպես էլ Արթիկի քաղաքապետ չդարձած, ՀՀԿ-ի արեւով երդվող, նրանից մեծ ակնկալիքներ ունեցող Մուշեղ Պետոյանի շուրջ, որը մտածում էր, որ Շիրակում ՀՀԿ-ն անպայմանորեն իրեն կընդգրկի ռեյտինգային ցուցակում` իր մատուցյալ ծառայությունների համար:

ՀՀԿ-ում, սակայն, նրան հասկացրել են, որ անհնար է` «էնտեղ Մարտուն կա, Սահակյան Արման կա, ի վերջո՝ Բալասանյան Սամվելի բալա կա. հնարավոր չէ»: Իր հերթին էլ Մուշեղ Պետոյանը պահանջել է` «էդ դեպքում կոմպենսացրեք», եւ մատնանշել է ՊՆ ռազմական ոստիկանության «Գայի» պետի պաշտոնը: ՀՀԿ-ում արձագանքել են` «Իյա՜»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին