▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոփոխություն՝ աշխատած տարիների և ստացած աշխատավարձի մասին տեղեկանք ստանալու հարցում

«Այսուհետ աշխատած տարիների և ստացած աշխատավարձի մասին տեղեկանք ստանալու համար քաղաքացին ստիպված չի լինելու դիմել Ազգային արխիվին»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ամատունի Վիրաբյանը:

«Փորձում ենք այնպես անել, որ մարդը ոչ թե քայլելով հասնի արխիվ, այլ դիմի իր տանից կամ այլ կազմակերպության միջոցով: Խոսքը, բնականաբար, պետական մարմինների մասին է:  Օրինակ թոշակառուն միանգամից դիմելու է թոշակային ծառայությանը, սա էլ իր հերթին՝ մեզ: Հենց այս պահին Աշխատանքի և սոցիալական ապահովության ու Տարածքային կառավարման զարգացման  նախարարությունների հետ աշխատում ենք այս կարգը ներդնել: Մինչև հունվարի վերջը պատրաստ կլինի»,-մանրամասնեց Ամատունի Վիրաբյանը՝ հավելելով.

«Մեր թիրախում գտնվում են նաև գիտաշխատողները՝ լրագրող, պատմաբան, մագիստրոս և այլք, ովքեր ցանկանում են արխիվային փաստաթղթերից օգտվել ու գրել գիտական աշխատանք կամ հուշ: Նրանց աշխատանքը հեշտացնելու համար թվայնացնում ենք փաստաթղթերը և շտեմարան ենք ստեղծում»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին