▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արդյո՞ք փորձ արվել է Ծառուկյան-Լուկաշենկո խողովակն օգտագործել Լապշինի գործում.«ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Բելառուսի գլխավոր դատախազությունը որոշում է կայացրել բավարարել Արցախ այցելած բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու մասին դիմումը: Սերգեյ Լավրովին հունվարի 17-ի հայտնի ասուլիսում հարց էր ուղղվել Լապշինի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

Կարիք չկա նկարագրելու, թե ինչ ծանր հումանիտար, քաղաքական եւ տնտեսական հետեւանքներ կունենա Լապշինի արտահանձնումը: Դրանից հետո ջանքերը՝ Արցախն ինտեգրել միջազգային հանրությանն ու աշխարհին, շատ լուրջ խոչընդոտների առաջ կկանգնեն: Բոլոր այն օտարերկրացիները, ում միջոցով դա պետք է արվեր, Արցախ այցելելուց առաջ շատ երկար կմտածեն եւ ավելի հավանական է` պարզապես հրաժարվեն այդ մտքից:

Սա է պատճառը, որ Հայաստանը Ռուսաստանից եւ Իսրայելից շատ ավելի մտահոգ է եւ ամեն կերպ փորձում էր կանխել Լապշինի արտահանձնումը: Բայց, փաստորեն, դա ոչ մեկին չհաջողվեց. Ռուսաստանը չկարողացավ լծակներ բանեցնել Բելառուսի վրա, Իսրայելը`Ադրբեջանի վրա: Հայաստանն էլ, իհարկե, որեւէ լծակ չուներ:

Թեեւ պետք է հիշել, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանում մեծ բարեկամ ունի, որի հետ այնպիսի եղբայրական հարաբերությունների մեջ է, որ Երեւան ժամանելիս գիշերում է նրա տանը: Գագիկ Ծառուկյանի եւ Ալեքսանդր Լուկաշենկոյի ջերմ հարաբերությունները որեւէ մեկի համար գաղտնիք չեն: Արդյո՞ք փորձ արվել է այս խողովակն օգտագործել Լապշինի գործում, դժվար է ասել: Թեեւ էդվարդ Նալբանդյանին նման չէ, որ նա նման իրավիճակում կդիմեր Գագիկ Ծառուկյանի ծառայություններին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին