▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թող Սեյրան Օհանյանը հստակ անուններ ասի՝ ո՞ւմ մոտ է հարստությունը.«Առավոտ»

«Առավոտ» թերթը զրուցել է ՀՀԿ պատագամավոր Գագիկ Մելիքյանի հետ: Թերթի հարցին՝ Սեյրան Օհանյանը պաշտոնաթողությունից հետո որոշ խնդիրներ առաջ քաշեց՝ նկատելով, որ արատավոր բաներ կան համակարգում, բացի այդ, ասաց, որ երկրի հարստությունը կենտրոնացած է մի քանի ընտանիքների ձեռքում, ինչպե՞ս կմեկնաբանեք նրա քննադատությունը՝ Մելիքյանը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ ինչը նկատի ունենալով նման արտահայտություններ արեց պաշտպանության նախկին նախարարը, բայց կարծում եմ, նման արտահայտություններից հետո, ինքը պետք է նշի, թե որտեղ է կուտակված այդ հարստությունը եւ ում մոտ է կուտակված։ Հակառակ պարագայում դա մերկապարանոց հայտարարություն է ինձ հիշեցնում»։

Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ականներին հորդորել էր չնեղանալ: Մեր հարցին, նեղացածներ հիմա չկա՞ն ՀՀԿ-ում, նա պատասխանեց. «Նեղացածությունը  քաղաքական կատեգորիա չէ, կհորդորեմ ոչ մեկից չնեղանալ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին