▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեւանի նորընտիր քաղաքապետը հայտնվել է կոտրած տաշտակի առջև․«ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով, Սեւանի նորընտիր քաղաքապետ Սարգիս Մուրադյանը հայտնվել է կոտրված տաշտակի առջեւ: Նա նեղ ընտանեկան շրջապատում անկեղծացել է՝ ասելով, որ ընտրվելուց հետո է հասկացել, թե ինչ մեծ պատասխանատվություն է վերցրել իր վրա՝ թալանված բյուջեով քաղաքի ղեկավարի պաշտոնը ստանձնելով: Նա դժգոհել է, որ նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը ՝ Ուդոն, հսկայական պարտքեր է թողել քաղաքապետարանի վրա ՝ ավելացրած ամիսներով չվճարված աշխատավարձերի պարտքերը:

Թե իմանայի էսպիսի վիճակ է, ոչ վիզ կդնեի, ոչ էլ փողեր կծախսեի»,-նեղսրտել է Սարգիս Մուրադյանը:
Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Սարգիս Մուրադյանին քաղաքապետ դառնալու հարցում օգնել է բիզնեսմեն աները, սակայն վերջինիս բաժին է հասել դատարկ բյուջե»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին