▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքական էլիտան կրկին հարսանիքի է. փեսայի հետ կապված պատմություններ են եղել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը քաղաքական էլիտան հարսանիքի է՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի որդին է ամուսնանում։ Խնջույքը կկայանա Գագիկ Ծառուկյանի «Փարավոն» ռեստորանում։

Պատգամավորի որդին՝ Մակար Պետրոսյանը, ով ՄԱՊ ընկերության գլխավոր տնօրենն է, ամուսնանում է անհայտ ընտանիքի աղջկա հետ։ Հարսանիքին հրավիրված են նախարարներ, պատգամավորներ, գործարարներ։

Նշենք, որ Մակար Պետրոսյանը մամուլին անհայտ մարդ չէ, նրա անվան հետ էր կապվում Արմավիրի Բամբակաշատ գյուղում տարիներ առաջ տեղի ունեցած մի ծեծկռտուք։ Այս պատմությունից բացի, մեկ այլ դրվագ էլ կա Մակար Պետրոսյանի հետ կապված, երբ նրան առեւանգել էին եւ ազատել հոր՝ Սերժ եւ Սաշիկ Սարգսյաններին դիմելուց հետո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին