▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լուկաշենկոն ստիպված կլինի հեռանալ.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱՊՀ երկրների Կովկասի բաժնի վարիչ, ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում հայտարարել է, թե Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հարցականի տակ է դրել իր երկրի ներկայությունը ԵՏՄ-ում:

«Ալեքսանդր Լուկաշենկոն ներկայումս այրում է կամուրջները, որը փաստացի խաչ է քաշում նրա քաղաքական ապագայի վրա: Մոսկվան կամ Իսրայելը որեւէ ազդեցություն ունենալ չեն կարող:   Սակայն պետք է հասկանալ, որ այսպիսի գործողությունները դառնում են անհամատեղելի հենց Բելառուսի ներսում Լուկաշենկոյին սատարման հետ: Այն քայլերը, որոնք Լուկաշենկոն արել է, եւ որոնք չեն համընկնում ռուս-բելառուսական հարաբերությունների հետ, դարձնում են անհնար միացյալ պետության գոյությունը»,- ասել է նա` հավելելով. «Ռուսաստանն ուղղակի չի կարող թույլ տալ, որ Լուկաշենկոյի պես գործիչը ստեղծի լուրջ խնդիրներ ռուսական տնտեսության զարգացման համար: Այսպիսի պայմաններում կարող է դրվել նրա փոխարինման հարցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին