▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դալլաքյանն ու Արամ Սարգսյանը կլինեն Ծառուկյանի հետ.«Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Սեյրան Օհանյանի շուրջ ստեղծված դաշինքը փլուզվում է, եւ ավերակների վրա կառուցվում է մեկ այլ ավերակ։ Մինչ այս ուժը նորից կպառակտվի ու կմիավորվի, դրանից պոկված ՀԴԿ-ն եւ «Երրորդ հանրապետությունը» արդեն իրենց անելիքներն են հստակեցնում։

Մեր տեղեկություններով, այս երկու ուժերն էլ մասնակցելու են ընտրություններին եւ, ամենայն հավանականությամբ, դաշինք կկազմեն Գագիկ Ծառուկյանի հետ։ Ի դեպ, մինչ այդ էլ նրանք դրական էին վերաբերվում Ծառուկյանի հետ համագործակցությանը, եւ այսպիսի որոշումը խիստ կանխատեսելի էր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին