▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեյրան Օհանյանը որեւէ ազդեցություն չունի դաշինքի ներսում․«Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Ցուցակը կազմված է 148 անձից։ Սակայն դրանցից շուրջ 90 տոկոսը Օսկանյանի «Համախմբում»–ից են, մոտ 7 տոկոսը՝ «Ժառանգություն»–ից, եւ միայն 3 տոկոսը՝ անկուսակցական։ Հետաքրքիր է նշել, որ ցուցակում երկու հոգի ներկայացնում են «Արդարություն» կուսակցությունը։ Փաստորեն, Սեյրան Օհանյանը, լինելով ՕՐՕ դաշինքի ղեկավար, գրեթե որեւէ ազդեցություն չունի դաշինքի ներսում։ Երկրորդ տեղում գտնվող «Ժառանգությունը» նույնպես, կարելի է ասել, զրոյին մոտ ազդեցության ունի դաշինքի ներսում։ Կան ընտրատարածքներ, որտեղ «Ժառանգությունը» ռեյտինգային ցուցակով ընդհանրապես թեկնածու չունի, օրինակ՝ Երեւանի թիվ 1 ընտրատարածքը, իսկ մարզայինից՝ Տավուշի թիվ 13 ընտրատարածքում։

Մնացած ընտրատարածքներում «Ժառանգությունը» ներկայացված է, որպես կանոն, մեկ-երկու հոգով։ Այսպիսով, ՕՐՕ դաշինքը ճիշտ կլինել կոչել 00+Օ դաշինք, որից առաջին երկու ՕՕ-ները զրոներ են, իսկ երրորդ Օ-ն Օսկանյանն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին