▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քոչարյանը նոր պլաններ է մշակում. ինչպե՞ս թեժացնել իրավիճակը.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկայում՝ մարտի կեսերին Հայաստանից դուրս, ըստ ամենայնի, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում դիտարկվում է Ռոբերտ Քոչարյան, Հովիկ Աբրահամյան, Սեյրան Օհանյան հանդիպումը։ Քննարկվելու է երկու հարց՝ ինչպես թեժացնել հետընտրական իրադարձությունները և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին ներքաշել միասնական գործողությունների դաշտ։

Ռոբերտ Քոչարյանը հասկանում է, որ եթե իր հովանավորած «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը չկարողացավ անհրաժեշտ ձայներ հավաքել ԱԺ-ում ներկայության համար՝ առանց Գագիկ Ծառուկյանի անհնար կլինի հանրային գործողություններ գեներացնել։

Հովիկ Աբրահամյանի գլխավոր խնդիրը՝ Գագիկ Ծառուկյանին հենց այդ դաշտ մղելն է։ Ռոբերտ Քոչարյանի հիմնական գործառույթը այս ձևաչափում Սերժ Սարգսյանի շրջապատի դժգոհներին ներգրավելն է։ Նրանց թվում է դիտարկվում նույնիսկ գործող վարչապետ Կարեն Կարապետյանը։ Սեյրան Օհանյանի ուսերին է հետընտրական գործընթացներում բանակի ներգրավումը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին