▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որքա՞ն ձայն կստանա «Ծառուկյան» դաշինքը. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե «Ծառուկյան» դաշինքում կարծիքները կիսվում են` ապրիլի երկուսին ստանալիք իրենց քվեների տոկոսների մասով. առավել իրատեսները պնդում են, որ կստանան 18-20 տոկոս, լավատեսները` մինչեւ 30 տոկոս, իդեալիստները կարծում են, որ մեծամասնություն կլինեն:

«Եթե հենց սկզբից Տիգրան Մուկուչյանը, իշխանության պատվերով, մեր թափանիվի մեջ սեպ չխրեր, հենց այդպես էլ կլիներ»,- պնդում ենք նրանք: Դաշինքում տարակարծիք են նաեւ ՀՀԿ-ի հետ հետագա կոալիցիա կազմելու հարցում: Չնայած արված հայտարարություններին, որ ՀՀԿ-ի հետ իրենք կոալիցիա չեն կազմելու, դաշինքի անցուդարձից տեղյակ մեր աղբյուրներն ասում են` Ծառուկյանը սկզբունքորեն չի բացառում ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հեռանկարը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին