▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վլադիմիր Գասպարյանն «աղոթելու է տարել» Լյովա Երանոսյանին եւ ՕՐՕ դաշինքի կողմնակիցներին.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այս անգամ էլ «աղոթելու է տարել» Ջրառատ գյուղի արյունալի միջադեպի մասնակիցներին՝ իր տեղակալ Լյովա Երանոսյանին ու պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած ՕՐՕ դաշինքի կողմնակիցներին:  

Գասպարյանը հանդիպել է Երանոսյանի ու միջադեպի հետեւանքով հրազենային վնասվածք ստացած երիտասարդներից մեկի՝ Հակոբ Մելքոնյանի հոր՝ Մանվել Մելքոնյանի հետ, հաշտեցրել նրանց:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նախընտրական դաշինքը գլխավորող Սեյրան Օհանյանն ասել է. «Խնդիրն այն է, որ չթողնեինք՝ համայնքում զարգացումներ լինեին, մնացածը օրինական ընթացք կտրվի»: Օհանյանը նաեւ հաստատել է մեր հրապարակած լուրը, որ առաջին միջադեպից հետո ինքը հանդիպել է փոխոստիկանապետին.«Ես դեպքի հենց առաջին օրն էլ եղել եւ խոսել եմ Լեւոն Երանոսյանի հետ, այնուհետեւ երեկ եղել եմ հիվանդանոցում, տեսել եմ, թե ինչ վիճակում են մեր համակիրները: Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի զարգացումներ չլինեն, բայց միեւնույն ժամանակ ամեն ինչ ընթանա օրենքի շրջանակներում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին