▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Նոր օրենքով կբացվեն ավանդույթի անվան ներքո փակ պահվող որոշ դռներ

Հայաթափվող Հայաստանը ձեռնտու է Ռուսաստանին

Արմեն Ջիգարխանյանի բացառիկ հարցազրույցը՝ ռուսական «Пусть говорят» հաղորդմանը

Հասկանում եմ, թե երբեմն մարդիկ որքան են կտրված իրողությունից. Մայր աթոռը պատասխանում է Բագրատյանին

Պուտինի պատմական հայտարարությունը.«Հայկական ժամանակ»



2017-03-18 08:33:56

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանին Ռուսաստանում լավ ընդունեցին: Նույնիսկ` շատ լավ ընդունեցին: Դա արտահայտվեց պաշտոնական այցի արարողակարգային բոլոր ատրիբուտներով` սկսած կորտեժից, վերջացրած Կրեմլի լուսաճաճանչ-ոսկեփայլ դահլիճներով եւ 22 տարի առաջ Հայաստանից գողացված նկարը վերադարձնելու ժեստով: Էլ չենք խոսում վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի գրիպի մասին, որը մեկ օրում նահանջեց, եւ վերջին պահին տեղի ունեցավ նաեւ Սարգսյան-Մեդվեդեւ հանդիպումը:

«Ռուսաստանն անկեղծորեն շահագրգռված է կայուն, անկախ և դինամիկ զարգացող Հայաստանով»,- Սերժ Սարգսյանի հետ հանդիպման արդյունքներով հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Սա պատմական նշանակության հայտարարություն է: Ամբողջ աշխարհը գիտի, որ Ռուսաստանը անկեղծորեն շահագրգռված է կախյալ, իսկ ավելի կոնկրետ` իրենից կախյալ Հայաստանով: Անկախ Հայաստանով մինչեւ վերջերս շահագրգռված էին Ռուսաստանի թշնամիները` ԱՄՆ-ն եւ Եվրոպան:

Եթե հայտարարությունը կոնկրետ կոնտեքստի մեջ չլիներ կհամարեինք, որ վրիպակ է, որեւէ այլ երկրի ղեկավարի հետ հայտարարության տեքստից հատված: Բայց անմիջապես դրանից առաջ Պուտինը խոսում էր Հայաստանի սահմանադրական բարեփոխումների, խորհրդարանական հանրապետության եւ սպասվող ԱԺ ընտրությունների մասին:

ԱԺ ընտրությունների շեմին սույն հայտարարությունը փաստի հետ հաշտվելու եւ Հայաստանի հետ նոր մակարդակի հարաբերոթյուններ կառուցելու ազդանշան է:

Թեմային ՌԴ նախագահը մի քանի անգամ է անդրադարձել: Նեղ կազմով հանդիպման սկզբում էլ նա ասել է. «Մենք գիտենք, որ մեր հանդիպումն անցկացվում է նաև Հայաստանում ներքին քաղաքական խոշոր իրադարձություններին պատրաստվելու ֆոնին. ապրիլի 2-ին նախատեսվում են խորհրդարանական` Ազգային ժողովի ընտրություններ, և այս ամենը կապված է սահմանադրական բարեփոխումների հետ: Գործընթացը, կարծես, հեշտերից չէ, բայց համոզված եմ, որ Հայաստանը Ձեր ղեկավարությամբ կանցնի զարգացման այս փուլը: Մենք անկեղծորեն մաղթում ենք Ձեզ հաջողություններ»:

Հայաստանում այս հայտարարությունն ընդունվել է որպես առաջկցություն Սերժ Սարգսյանին առաջիկա ընտրություններում, այն կարծրատիպային համոզմունքի համատեքստում, որ յուրաքանչյուր ընտրությունից առաջ ՀՀ իշխանությունը, երբեմն նաեւ ընդդիմությունը մեկնում է Մոսկվա «թագադրվելու»:

Հանդիպմանը երկու երկրների ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել: Վերջին անգամ այսպիսի փաստաթուղթ ընդունվել էր 2013-ին, որն ավելի շատ հերթապահ թուղթ էր, առանց հեռանկարի:

Մարտի 15-ի հայտարարության մեջ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հատվածում ասվում է. «Նախագահները ընդգծեցին 2016-ի մայիսին եւ հունիսին Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման կարեւորությունը, որոնք ուղղված են հակամարտության գոտում էսկալացիա թույլ չտալուն, իրավիճակի կայունացմանն ու խաղաղ բանակցությունները առաջ մղելու համար պայմաններ ստեղծելուն»:

Նախորդ շաբաթ Ադրբեջանի ԱԳ նախարար էլմար Մամեդյարովը Սերգեյ Լավրովի հետ ասուլիսում հայտարարում էր, թե Սանկտ Պետերբուրգում պայմանավորվել են, որ շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումը պետք է ընթանա բանակցություններին զուգահեռ: Մինչդեռ սույն փաստաթղթով ասվում է, որ հետաքննության մեխանիզմները պետք է պայմաններ ստեղծեն բանակցությունների համար:

Ենթադրվում է, որ Բաքուն այս առիթով հիստերիայի մեջ է, ինչն առայժմ խուլ է, բայց մոտ ապագայում շատ բարձր կհնչի: Թեեւ չի բացառվում, որ երեկ Արցախի ՊԲ հրամանատարի հետ կատարված դեպքը, առաջին արաձագանքն էր:

Վլադիմիր Պուտինին չհաջողվեց Սերժ Սարգսյանին վերադարձնել բանակցություններին, բայց դա դեռ չի նշանակում, որ նրան կհաջողվի ստանալ Ալիեւի համաձայնությունը միջադեպերի հետաքննության մեխանիզմների մասով: Այսինքն մի կողմից` հայ-ռուսական ճգնաժամը հաղթահարվելու շեմին է, իսկ մյուս կողմից` ԼՂ հարցում հետապրիլյան ճգնաժամը կայուն պահպանվում է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.