▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունը նոր թափ է հավաքում. գործի է անցել ծանր հրետանին.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 22-ին նախընտրական խումբն ուղղություն կվերցնի դեպի Հովիկ Աբրահամյանի հարազատ Արարատ, իսկ 29-ին՝ Գագիկ Ծառուկյանի հարազատ Կոտայք։

Իսկ Արարատում ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունը նոր թափ է հավաքում, հետապնդումներից, բերման ենթարկելուց հետո իշխանությունը հասել է Արգամ Աբրահամյանի նախընտրական պաստառներին՝ մարզի մի շարք գյուղերում չեն թույլատրել, որ օդում կախված պաստառներ փակցնեն։

Արայիկ Գրիգորյան-Մուրադ Մուրադյան հակամարտությունն էլ սառեցվել է, թեկնածուներին խիստ զգուշացվել է, որ պայքարեն մրցակիցների, ոչ թե իրար դեմ։

Մեր տեղեկություններով, Մ․ Մուրադյանն օրերս հավաքել է իր թիմն ու անհանգստություն հայտնել, որ մինչ իրենք իրար միս են ուտում, ԲՀԿ-ն լայն թափով բարգավաճում է։ Դրանից հետո գործի է անցել ծանր հրետանին՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն է ՀՀԿ-ի ու Մուրադյանի օգտին քարոզչություն անում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին