▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Նոր օրենքով կբացվեն ավանդույթի անվան ներքո փակ պահվող որոշ դռներ

Հայաթափվող Հայաստանը ձեռնտու է Ռուսաստանին

Արմեն Ջիգարխանյանի բացառիկ հարցազրույցը՝ ռուսական «Пусть говорят» հաղորդմանը

Հասկանում եմ, թե երբեմն մարդիկ որքան են կտրված իրողությունից. Մայր աթոռը պատասխանում է Բագրատյանին

Անհուսալի վիճակում հայտնված ՀՀԿ-ն որոշել է աճպարարության դիմել․«Ժամանակ»



2017-03-18 09:25:52

«Ժամանակ» թերթը գրում է. «Իշխող Հանրապետական կուսակցությունը հասկանալով, որ օր օրի ընտրություններում բացարձակ մեծամասնություն ապահովելն ավելի դժվար է դառնում՝ քննարկում է ընտրություններում մասնակիցների թվի հետ աճպարարություն անել։ Դիտարկվում է 100 հազարից մինչեւ կես միլիոն ավելացնել ընտրություններում մասնակիցների թիվը։

Այն լավատեսական բոլոր սպասումները, թե էլեկտրոնային քվեարկությունը նվազագույնի է հասցրել կեղծիքների հավանականությունը, առնվազն չի համապատասխանում իրականությանը։

Որոշվել է կեղծիքի մեքենան աշխատեցնել երկու ուղղությամբ՝ առաջիկայում մասսայաբար նույնականացման քարտեր են տպագրվելու նույն անձի լուսանկարով եւ այդ անձի տարիքին մոտ մի քանի բացակա քաղաքացիների անձնական տվյալներով։

Երկրորդ միջոցը մատնահետք ընդունող էլեկտրոնային սարքն է։ Պարզվում է, որ ձայնային ազդանշանը թույլ չի տալիս միեւնույն ընտրատարածքում երկրորդ անգամ մատնահետք թողնել, սակայն հարակից տեղամասում կրկնաքվեարկության պարագայում այդ ազդանշանը չի գործում։ Այսինքն՝ համընդհանուր ցանց չկա եւ շատ հնարավոր է դիմել կրկնաքվեարկության, միայն թե տարբեր տեղամասերում։ Ավելին, պարզվում է, որ միեւնույն տեղամասում նույն մարդու կրկնաքվեարկությունը կազմակերպելու համար անհրաժեշտ է պարզապես քվեարկության էլեկտրոնային սարքն անջատել ու միացնել, որից հետ քվեարկությունն անարգել կարող է տեղի ունենալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.