▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

«Նիկոլ Փաշինյանի հետ տեղի կունենան բանակցություններ, որոնց ընթացքում կփորձենք լուծումներ գտնել». Կարեն Կարապետյան

Ուրախ չէի, երբ Րաֆֆին հրաժարվեց ԱՄՆ քաղաքացիությունից ու վերադարձավ Հայաստան. Ռիչարդ Հովհաննիսյան

Ի՞նչ եք կարծում Թուրքիան երբևէ կճանաչի Հայոց ցեղասպանությունը. Հարցում Երևանի փողոցներում

Վերջին անգամ ե՞րբ էիք այսքան ուրախացել. Հարցում Երևանի փողոցներում

«Ալեքս տեքստիլ»-ում ավելի շա՞տ մարդ է աշխատում, քան գրանցված է.«ՀԺ»



2017-03-21 08:17:35

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը երեկ այցել է Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս տեքստիլ» ընկերություն: Այս այցելության մասին պաշտոնական հաղորդագրությունը լուրջ կասկածներ է հարուցում, որ ընկերությունը աշխատում է ստվերում:

Խնդիրն այն է, որ ըստ այդ հաղորդագրության՝ անցած տարի ընկերությունում աշխատել է 200 մարդ: Ըստ պաշտոնական տվյալների, 2016 թվականին ընկերությունը պետբյուջե է վճարել 23 միլիոն դրամի ուղղակի հարկ, այդ թվում` եկամտային հարկ: Եթե պատկերացնենք, որ դա ամբողջությամբ միայն եկամտային հարկն է, ապա պետք է արձանագրենք, որ 200 աշխատողների միջին ամսական աշխատավարձը մոտ 35 հազար դրամ է:

Բայց եթե պատկերացնենք, որ 200 աշխատողներ հարկերը պահած ստանում են ամսական գոնե մի 80 հազար դրամ, ապա անցած տարի այդ ընկերության վճարած ուղղակի հարկերը պետք է կազմեին առնվազն 57 միլիոն դրամ, այսինքն ավելի քան երկու անգամ շատ, քան վճարվել է բյուջե: 2010 թվականի հոկտեմբերին Սերժ Սարգսյանը այցելել էր Ալեքսանյանին պատկանող մեկ այլ ընկերություն` Սպիտակի շաքարի գործարան եւ հայտարարել, թե այնտեղ աշխատում է 700 մարդ: Պաշտոնական տվյալներով, սակայն, աշխատողների թիվը մի քանի անգամ ավելի քիչ է եղել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.