▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտագաղթը Սեդրակյանների դուռն էլ թակեց.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ մեկ շաբաթ առաջ Մհեր Սեդրակյանենց օջախում հավաքվել են որդու` Դավիթի մտերիմ ընկերները` իրենց կանանց հետ, հրաժեշտ տալու Կանադա, ըստ ամենայնի, մշտական բնակության մեկնող Դավիթին, ով վերջերս է հրաժարական տվել կադաստրի պետի տեղակալի պաշտոնից` հոր եւ իրենց ընտանիքի նկատմամբ սկսված «վհուկների որսի» պատճառով:

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Թոխմախի Մհերի մանկապարտեզի վարիչ դուստրն էր հրաժարական տվել: Ըստ մասնակիցների` «Մհեր ձյաձյայի տրամադրությունը հեչ բանի նման չէր»: Ի դեպ, այս արշավանքը Թոխմախի «վոտչինայի» նկատմամբ սկսվել է դեռ ընտրություններից առաջ, երբ «համապատասխանները» նախագահականին զեկուցել են, որ Մհեր Սեդրակյանը որոշ «բարձրաձայնումներ» է անում ՀՀԿ-ի ու նրա լիդերի մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին