▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ դեսպանատունը եւս մեկ «սեւ ցուցակ» կպատրաստի. ովքե՞ր են «զոհերը».«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱՄՆ դեսպանատունը ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո հնարավոր է՝ անցանկալի անձանց եւս մեկ «սեւ ցուցակ» պատրաստի։

Ընդ որում՝ ցուցակում կարող են հայտնվել ոչ միայն ընտրությունների բնականոն ընթացքը խաթարող քրեական տարրերը, այլեւ ընտրություններին մասնակից ռեյտինգային թեկնածուները, որոնց վերաբերյալ բազում ապացույցներ են շրջանառվում ընտրակաշառքի եւ տարբեր բռնությունների մասին։

Դրանց թվում են՝ Միհրան Պողոսյանը, Արման (Գալուստի) Սահակյանը, Առաքել Մովսիսյանը (Շմայս), Արկադի Համբարձումյանը (Դերժավայի Արկադը), Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ), Ռուբեն Հայրապետյանը (Նեմեց), ովքեր Մարտի 1-ի իրադարձություններից հետո արդեն մեկ այլ սեւ ցուցակում են, եւ 2008 թվականից ի վեր չեն կարողանում այցելել այդ երկիր։ Չի բացառվում, որ այդպիսի ցուցակ պատրաստի նաեւ ԵՄ-ն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին