▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բժշկականի ռեկտորը կարգադրել է աշխատանքից հեռացնել ապրիլյան պատերազմի մասնակցի մորը.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ուրբաթ օրը Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն այցելել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոց՝ շրջայցի: Կլինիկայի աշխատակից Աստղիկ Թադեւոսյանի բաժնում՝ համակարգչի վրա ռեկտորը փոշի է նկատել, մատով ցուցադրաբար մաքրել է համակարգչի էկրանը եւ տեղում կարգադրել հեռացնել նրան աշխատանքից:

Մուրադյանին մի կերպ են հանգստացրել՝ տեղեկացնելով, որ տիկնոջ որդիներից մեկը ծառայում է Արցախի բանակում, իսկ մյուսը ապրիլյան պատերազմի մասնակիցներից է:

Համալսարանում ծանր են տանում, որ ռեկտորը մի կողմից աջակցում է վիրավոր զինվորներին, անգամ վերջերս նոր նախաձեռնությամբ է հանդես եկել՝ Թերլեմեզյանի ուսանողները բացիկներ են ձեւավորում եւ վաճառքից ստացած հասույթը տրամադրում են զինվորների բուժմանը, մյուս կողմից չնչին առիթով վիրավորել է եւ պատրաստվում է ազատել զինվորի մորը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին