▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ ոստիկանության պետի՝ թվերը շփոթող տեղակալը կրկին անհարմար վիճակում է հայտնվել.«Ժողովուրդ»

«««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վերջերս ՀՀ ոստիկանության պետի՝ թվերը շփոթող տեղակալ Սամվել Հովհաննիսյանը պահնորդական ծառայություն իրականացնող ընկերություններից մեկին լիցենզիա տրամադրելիս անհարմար վիճակում է հայտնվել: Հովհաննիսյանը քննության նման միջոցառում է իրականացրել ու դիմելով պահնորդական ընկերության ներկայացուցիչներին՝ խնդրել է պատասխանել իր հետևյալ հարցին. «Եթե զինված մարդիկ մտնեն սուպերմարկետ և պահանջեն Ժիրայր Սէֆիլյանի ազատ արձակումը, ապա ինչ կանեք դուք»: Այլ կերպ ասած՝ փոխոստիկանապետի ենթագիտակցության մեջ շարունակում է մնալ Սէֆիլյանը, և որպես օրինակ հենց նրան է մատնանշում: «Ժողովուրդ»-ը փոխոստիկանապետից հետաքրքրվեց, թե ինչու է հենց Ժիրայր Սէֆիլյանի անունը տվել: Սակայն հարցը լսելուն պես Հովհաննիսյանը բացականչեց. «Ինչ Ժիրայր Սէֆիլյան… ես ոչ մի հարցերի չեմ պատասխանում: Պահնորդական գործունեություն իրականացնող ընկերությանը լիցենզիա ենք միայն տրամադրում: Ես ընդհանրապես հարցեր չեմ տալիս ոչ մեկին»,- ասաց ու կախեց լսափողը: Հիշեցնենք, որ Հովհաննիսյանն այն սպան էր, որ 2015 թվականին ասուլիսի ժամանակ մի քանի կոպիտ սխալներ թույլ տվեց՝ մասնավորապես ասելով «…առավոտյան ժամը 20.00»»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին