▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լյովա Խաչատրյանը համաձայնվել է դանակահարության թեման փակել մինչեւ ընտրությունների ավարտը.«Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Օրեր առաջ Ապարանի տարածաշրջանի Դարթավան-Շենավան գյուղերի խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով տուժած «Ծառուկյան» դաշինքի թեկնածուներից՝ Լյովա Խաչատրյանի շտաբի պետը՝ 32-ամյա Արամ Ասատրյանը (ով նաեւ Լ. Խաչատրյանի սանիկն է), շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը՝ նկատելով. «Վիճակը կայուն է, բայց ծանր։ Դեռ չենք կարողանում խոսել հետը։ Այս ամենի մեղավորները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ, ու մենք հետեւողական ենք լինելու դրան։

Թող ոչ ոք չմտածի, թե մենք մոռացանք սա, ու անցավ, չէ... Թող կազդուրվի շտաբի պետս, հիմա կարեւորը դա է, հետո կհասկանանք»:

Իհարկե, առնվազն տարօրինակ կլիներ, որ պարոն Խաչատրյանը մինչ օրս տուժածի հետ խոսելու եւ մանրամասները ճշտած լինելու առիթ չունենար։ Զգացվում է, որ չի ուզում խոսել այդ մասին։ Եվ դա հասկանալի է. դանակահարելու մեջ կասկածվում է նույն դաշինքի ներկայացուցիչը, եւ եթե հիմա սկսեն թացը չորից զատել, մեծ աղմուկ կդառնա: Ուստիեւ, կան խոսակցություններ, որ եղել է հրահանգ՝ թեման փակել։ Մեր աղբյուրը տեղեկացնում է նաեւ, որ Լ. Խաչատրյանը համաձայնվել է թեման փակել, բայց ոչ թե վերջնականապես, այլ՝ մինչեւ ընտրությունները կավարտվեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին