▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ ընդվզման կոչ են արել «Սասնա ծռեր»-ը, եւ ինչ կապ ունի այն Սամվել Բաբայանի ձերբակալման հետ.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարությունը եւ այս օրերին կալանավայրում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամները հայտարարություն են տարածել՝ ուղղված ՀՀ քաղաքացիներին եւ ընդդիմադիր քաղաքական ուժերին՝ կոչ անելով աշխարհազոր ստեղծել եւ ընդվզում սկսել:

Հատկանշական է այն փաստը, որ այս քայլին նրանք գնացել են ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալությունից հետո: 
«Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Ժողովրդական ընդվզման մասին է խոսքը: Խոսք չկա զենքի մասին, բայց դա մարդու տարրական իրավունք է, երբ իր դեմ զենք են օգտագործում, ինքնապաշտպանությունը տարրական իրավունք է, բայց այդ կոչի մեջ զենքով ընդվզման մասին խոսք չկա»: Միաժամանակ նա հայտարարել է, թե իրենց կոչը կապված է ոչ թե Բաբայանի ձերբակալության, այլ ընդհանուր իրավիճակի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին