▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովիկ Աբրահամյանը կազմակերպված կերպով տապալում է Ալիկ Սարգսյանի քարոզարշավը.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանի ազդեցության տակ գտնվող մի շարք համայնքապետեր կազմակերպված տապալում են Արարատի մարզում ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածու, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի քարոզարշավը: Մեզ հայտնի դարձավ, որ օրերս Ալիկ Սերգեյիչին Մրգավետ համայնքում ոչ մեկը չի դիմավորել, թեպետ նախապես իրազեկել են գյուղին հանդիպման մասին, բայց գյուղապետ Լեւիկ Աբրահամյանի ջանքերով մրգավետցիները միասնական բոյկոտ են կազմակերպել:

Նման տապալված այցեր են եղել այլ համայնքներում եւս:

Ալիկ Սարգսյանը լուրը հաստատել է  մեր լրագրողի հետ զրույցում. «Բայց ես չեմ համարում, թե քարոզարշավը տապալում են: Մի 2-3 գյուղ էլ էդպես կլինի, նորմալ է: Ամեն դեպքում, ես դա չեմ վերագրում ժողովրդին: Էդ էլ կյանքը ցույց կտա, որ համայնքում փորձում են բոյկոտել, էդ համայնքից ավելի շատ ձեն եմ տանելու: Ժողովուրդը շատ վատ ռեակցիա է տալու: Ժողովուրդը ոչ մեկի սեփականությունը չէ, ու որեւէ մեկը թող իրեն իրավունք չվերապահի գյուղում «քյոխվի» դեր ստանձնի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին