▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Բաբայանի դեմ «Իգլայի» գործը միակը չէ.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ «Իգլայի» գործը միակը չէ, որ հարուցված է Սամվել Բաբայանի դեմ:

Բանն այն է, որ ամիսներ առաջ նա հաղորդում էր ներկայացրել մեկի դեմ՝ նշելով, թե վերջինս առանց իր գիտության վաճառել է իր տունը եւ գումարը չի տվել: Մոտ կես տարի տեւած քննությամբ իրավապահները պարզել են, որ նման բան չկա, գործը կարճել են, փոխարենը Արցախի հերոսի դեմ այս տարվա փետրվարին գործ են հարուցել՝ սուտ մատնություն, ՔՕ 333-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին կետով, այն է՝ հանցագործության մասին սուտ մատնությունը, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով:

Տեղեկությունը ճշտելու համար մենք հարցում էինք ուղարկել Գլխավոր դատախազություն, որտեղից պատասխանն ուշանում է: Կփորձենք մանրամասներ իմանալ նախաքննություն իրականացնող մարմնից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին