▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ մեկին ոչինչ չի վստահում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանն այս ընտրություններում ոչ մեկին ոչինչ չի վստահում։ «Եթե նախկին ընտրությունների ժամանակ, անգամ նախագահական, ընդամենը սրբագրումներ էր կատարում` ուշ ժամի մի քանի րոպեով գալով շտաբ, հիմա անձամբ է գնում` տեղերում նայելու-ստուգելու»,- ասաց ԳՄ Հրապարակ»-ի  աղբյուրը:   Հեռացող նախագահ է, դրա՞ համար, թե՞ ՀՀԿ-ի ցուցանիշներն են անմխիթար: «Ոչ, այս անգամ, առավել քան երբեւէ, ցանկանում է լավ ընտրություններ»:

Նաեւ՝ որ ապրիլի 3-ին ԵՄ հարեւանության «Յունկեր» ծրագրով նախատեսված է բավականին լուրջ գումարների տրա՞նշ` Հայաստանին, Մոլդովային, Ուկրաինային, եւ դա կախված է ՀՀ-ում լավ ընտրություններ անելո՞ւց: «Ոչ միայն»:

Ի դեպ, հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն Արմեն Աշոտյանի հետ այսօր մեկնում է Մալթա` ԵԺԿ համագումարին մասնակցելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին