▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նախարար՝ երբեք». իսկ նախագահ այո՞. որտե՞ղ կլինի Հրայր Թովմասյանը․«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ընտրություններից հետո ակտիվորեն լուրեր էին շրջանառվում, որ ԱԺ-ի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ամենահավանական թեկնածուն ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանն է: Հարցի առնչությամբ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Թովմասյանից, վերջինս հարցը լսելուն պես շփոթված պատասխանեց. «Ես ինչ իմանամ, չեմ կարող ասել»:

Եվ քանի որ չէր բացառվում նաեւ, որ Թովմասյանը կրկին գործուղվի գործադիր եւ զբաղեցնի արդարադատության նախարարի պաշտոնը, ուստի նախկին նախարարից հետաքրքրվեցինք, թե որքանով է դա հնարավոր. «Ոչ, երբեք»,-այսպես կտրուկ պատասխան տվեց Թովմասյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին