▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրիկ-2. Ինչո՞ւ է իշխանությունը դժգոհ Սյունիքի մարզպետից.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանյան իշխանությունները դժգոհ են Սյունիքի նոր մարզպետից, չնայած նա ընտրություններում բավականին ձայներ է բերել ՀՀԿ-ին: Միմյանց հետ նեղ շփումներում նրա մասին խոսելիս ասում են․ «Սուրիկ-2, Սուրիկը գոնե գիտեր ինչն ինչից հետո է»: Որպես դժգոհությունների պատճառ, բերում են այն, որ մարզի կառավարման գործում նա բազմաթիվ կոպիտ բացթողումներ է թույլ տվել:

Ու հիմա չեն կողմնորոշվում ինչպես վարվել նրա հետ, իսկ ելքը կարող էր լինել նրան պառլամենտ տանելը, ինչը չեն ուզում, մանավանդ՝ խորհրդարանական մանդատների շուրջ ստեղծված լարվածության պայմաններում:

Ի դեպ, ինքը եւս չի ուզում խորհրդարան մտնել, ուզում է լինել մարզպետ: Սակայն իշխանությունները նրան մարզպետի պաշտոնում նույնպես չեն ցանկանում թողնել: Սրի-ջրի արանքում գտնվող մարզպետն այս օրերին, ըստ նրան մոտ կանգնած աղբյուրների, ընկճախտի մեջ է եւ սպասում է, թե ինչ որոշում կկայացնի վերին ատյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին