▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է ԱԺ նախագահի թեկնածուն.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ մեր աղբյուրները տեղեկացնում են, որ ոչ առաջիկա, ոչ էլ հաջորդ շաբաթ տեղի ունենալիք ԳՄ նիստերում չի քննարկվի ԱԺ ապագա պորտֆելների հարցը. «Ինչպես նախորդ ԱԺ գումարումներին, այս անգամ եւս 3, մաքսիմում 4 օր առաջ կասվի, թե ովքեր կլինեն ԱԺ նախագահն ու փոխնախագահները»:

Ի դեպ, արդեն երկրորդ ԳՄ-ն է, ինչ ԱԺ նախագահի պոտենցիալ թեկնածու Կարեն Կարապետյանը չի մասնակցում այդ նիստերին։ «Հայաստանում չէ, կգա թերեւս այդ օրերին»,- տեղեկացրեց նույն աղբյուրը: Ինչ վերաբերում է փոխնախագահներին, ապա կոալիցիոն օրակարգում է մեկ թեկնածու ՀՀԿ-ից, մեկը` ՀՅԴ-ից. «ՀՅԴ-ից ամենահավանական թեկնածուն Աղվան Վարդանյանն է:

Իհարկե, կարելի էր կարծել, որ Արմեն Ռուստամյանն է լինելու՝ որպես ՀՅԴ ցուցակը ղեկավարող, բայց, ինչպես կատակում ենք պառլամենտում, Արմենի փողկապն ու կոստյումը միշտ պատրաստ են ԵԽԽՎ նիստերի մեկնելու համար. սիրում է «պոեզդկաներ», ինքն էլ հրաժարվում է եւ գործադիր, եւ օրենսդիր պաշտոններից, ուստի ՀՅԴ-ին փոխնախագահի պորտֆել տրվելու դեպքում այն կստանձնի Աղվան Վարդանյանը:

Ինչ վերաբերում է մինչ այս շրջանառվող Արծվիկ Մինասյանի թեկնածությանը, ապա նա իրեն այլեւս գործադիրում է տեսնում եւ նախընտրում է հեռվից «կարոտել» պառլամենտը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին