▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՌԴ-ում հուլիսի 1-ից ՀՀ վարորդական իրավունք ունեցողները չեն կարող աշխատել որպես վարորդ.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուսաստանում օրենսդրական հերթական փոփոխությունը լուրջ խնդիրներ է ստեղծել արտագնա աշխատանքի մեկնողների համար:

«Ժողովուրդ» օրաթերթը ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներից դժգոհություն ստացավ առ այն, որ երթեւեկության կանոնների փոփոխության արդյունքում նրանք, ովքեր ունեն օտարերկրյա վարորդական իրավունք, չեն կարող զբաղվել այնպիսի ձեռնարկատիրական գործունեությամբ, որն ուղղակիորեն կապված է տրանսպորտային միջոց վարելու հետ:

Այս փոփոխությունները ուժի մեջ են մտնելու հուլիսի 1-ից, եւ օտարերկրյա, այդ թվում` ՀՀ վարորդական իրավունք ունեցող անձինք չեն կարող աշխատել որպես վարորդ: Նրանք ստիպված են Ռուսաստանի տարածքում վարորդ աշխատելու համար որակավորում ստանալ` Ռուսաստանի ճանապարհային երթեւկության անվտանգության պետական տեսչությունից՝ քննություն հանձնելով:  

Հայտնի է, որ արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիների մի մասն էլ զբաղվում է տաքսի կամ հասարակական տրանսպորտ վարելով, ասել է, թե նրանց համար լրացուցիչ խոչընդոտներ են առաջ գալիս: Մինչդեռ ԵՏՄ անդամագրվելիս շարունակ խոսվում էր ինչ-ինչ գործընթացների ու ինտեգրացիայի դյուրինության մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին