▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջան–Հայաստան առեւտրաշրջանառությունը նորություն չէ.«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Պարզվում է՝ իշխանությունների համար նորություն չէ հայկական շուկայում ադրբեջանական ապրանք վաճառելու փաստը: 1997–ին Ադրբեջանից Հայաստան է ներմուծվել 62700 դոլարի ապրանք, իսկ մեկ տարի հետո, այդ ցուցանիշը կտրուկ նվազել է` 1500 դոլար: 2003–ին 13400 դոլարի արդբեջանական ապրանք է ներկրվել: 2004–ին ներմուծվել է 500 դոլարի ապրանք, իսկ հաջորդ տարվանից արդեն նաեւ արտահանում է իրականացվել: Վիճվարչության տվյալներով՝ 2005–ին եթե հարեւան երկրից 1500 դոլարի ապրանք է ներկրվել, ապա նույն տարում Հայաստանից այնտեղ է ներմուծվել 200 դոլարի ապրանք: 2011–ին ներմուծվել է 8500 դոլարի ապրանք: 2013–ին Հայաստան է ներմուծվել 3800 դոլարի ապրանք: 2016 եւ 2017 թվականների մասին վիճվարչության տվյալներով առեւտրաշրջանառություն կրկին չի եղել: Ու եթե անցյալ տարվա մասով ինչ–որ տեղ կարելի է «հավատալ» վիճվարչության կայքում տեղադրված ինֆորմացիային, ապա այս տարվա բացահայտումների ֆոնին նույն աղբյուրի տվյալները բավականին անհանգստացնող են: Շարունակությունը` թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին