▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ նախագահն ընտրության օրը մեկնեց երկրից.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում ընտրությունների գիշերը, մինչեւ 04։00-ն, հետեւել են արդյունքներին: Արդեն ժամը 02։00-ի կողմերը, երբ հաշվարկն ավարտվել է, բացել են ավանդական կոնյակը, շնորհավորել միմյանց, շնորհակալություն հայտնել «աշխատանքի» համար:

Ողջ օրը շտաբում են եղել տարածքային կառույցների ղեկավարները, թաղապետերը, ԳՄ անդամները։ Վարչապետը երկար չի մնացել գրասենյակում, եկել եւ գնացել է: Իսկ Սերժ Սարգսյանն ընդհանրապես շտաբում չի եղել, քվեարկելուց հետո պաշտոնական այցով մեկնել է Քաթար: «Օնլայն ռեժիմով» Տարոն Մարգարյանի շտաբի պետ Էդուարդ Շարմազանովը զեկուցել է նախագահին իրավիճակը:

Ինչպե՞ս ստացվեց, որ նախագահն ընտրության օրը մեկնեց երկրից, հարցրինք ՀՀԿ-ական մեր զրուցակցին։ «Որովհետեւ վստահ է եղել մեր վրա, ինչքան խոստացել էինք, այդքան էլ ձայն ենք բերել, թեեւ, հաշվի առնելով, թե ովքեր էին մեր հակառակորդները, պետք է 80-85 տոկոս ձայն բերեինք»:

ՀՀԿ-ում թե խորհրդարանական ընտրություններից հետո, թե այժմ հաղթանակի կապակցությամբ մեծ քեֆ չեն արել: Որոշել են այս տարվա ընտրություններին զուսպ լինել, հանկարծ հիշել են, որ սահմանին զինվորներ են զոհվում, եւ չի կարելի խրախճանք կազմակերպել պատերազմի ժամանակ: Մանավանդ երեւի ոմանք հասկանում են, որ հանրության մի հատված շատ չարացած է իրենց եւ իրենց կազմակերպած ընտրությունների վրա, չեն ուզում ավելի սրել իրավիճակը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին