▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի է դարձել «ՍԱՍ»-ում սկանդալային ժողովը վարողի ինքնությունը.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթին հայտնի է դարձել «ՍԱՍ գրուպում» նախընտրական սկանդալային ժողովը վարած անձնավորության ինքնությունը: Ըստ մեր տեղեկությունների՝ դա եղել է «ՍԱՍ գրուպ»-ի փոխտնօրեն Սամվել Մանուկյանը, որը սովորաբար «ՍԱՍ գրուպ»-ի աշխատակիցների հետ անցկացնում է նաեւ նախընտրական ժողովները:  

«Ժողովուրդ»-ը նաեւ տեղեկացավ, որ Սամվել Մանուկյանը մայիսի 14-ին ավագանու ընտրություններին 4/27 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահն էր: Մինչ այդ, նկատենք, ընտրողին թեկնածուներից որեւէ մեկի օգտին քվեարկելու սպառնալիքների վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՔԾ-ն այդպես էլ չի հայտնել` գտե՞լ են ժողովը վարող անձին, թե՞ ոչ, եւ, առհասարակ, գործով մեղադրյալ կա՞, թե՞ ոչ: Բայց, դե, իրավապահների անգործության պատճառները պարզ են` նրանց հրահանգված է «ջրից չոր դուրս բերել» Սերժ Սարգսյանի մերձավոր օլիգարխ Արտակ Սարգսյանին պատկանող ընկերության սկանդալի հեղինակներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին