▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կանայչնիում» այսօր թեժ է լինելու. ովքե՞ր կհամարձակվեն ներկա չլինել «դատաստանին».«Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ այսօր ԲՀԿ նախկին գրասենյակում՝ հայտնի «Կանյաչնիում» կհավաքվեն «Ծառուկյան» դաշինքից ընտրված պատգամավորները: Հավաքի օրակարգում լինելու է նախ այն, թե ով է ստանձնելու խմբակցության ղեկավարի եւ ընդդիմադիր ԱԺ փոխնախագահի պաշտոնները, ինչպես նաեւ դաշինքի վերնախավը փորձելու է իր հարաբերությունները պարզել այն անհնազանդ 8 պատգամավորների հետ, որոնք չեղարկեցին ԿԸՀ-ում հայտնված իրենց ինքնաբացարկները:

Եվ եթե առաջին մասով ամեն ինչ արդեն պարզ է եւ վիճարկման ենթակա չէ, ապա երկրորդ մասով՝ իրավիճակը դաշինքում շարունակում է լարված մնալ:

Թե ովքեր վերանշյալ 8 պատգամավորներից կգնան «Կանյաչնի» եւ կկանգնեն «դատաստանի» առաջ, դեռեւս հայտնի չէ: Սակայն պարզորոշ է, որ հավաքի բացականերն են լինելու այս խորհրդարանի անկախ կամ կիսանակախ պատգամավորները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին