▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ է լինելու Խաչիկ Մանուկյանի ու Հարություն Ղարագյոզյանի հետ.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Թեեւ երեկ «Կանյաչնի»-ում Գագիկ Ծառուկյանը նիստ էր հրավիրել՝ հստակեցնելու, թե ով է գնում ԱԺ եւ ով պետք է վայր դնի մանդատը, սակայն վերջնական հստակություն այդպես էլ չի մտել: Մասնավորապես անորոշ է, թե ինչ է լինելու Խաչիկ Մանուկյանի եւ Հարություն Ղարագյոզյանի հետ: Նրանք երեկ չէին մասնակցում նիստին:

Խաչիկ Մանուկյանը դեռ երկրում չէ, այսինքն՝ շարունակում է դիմադրել եւ մյուսների օրինակով այսօրվա նիստին մանդատից հրաժարվելու հայտարարություն չանել: Ինչ վերաբերում է Աբրահամ Մանուկյանի որդուն, ապա նա կարծես թե շարունակելու է մնալ պատգամավոր, վայր չի դնի մանդատը: Դա ակնհայտ դարձավ նաեւ «Ծառուկյան» դաշինքի նիստը լուսաբանող տեսանյութից: Կրտսեր Մանուկյանը ոչ մի բառ չասաց, իսկ մնացածը «հանդես եկան մեղայականով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին