▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Անհրաժեշտության դեպքում, ինչպես անցած տարվա ապրիլին, Հայաստանը նորից կպատժվի. Ալիև

Լիբանանի տուրիզմի նախարարի հումորը հայաստանցի պաշտոնյայի մասին

Ինչով էին զբաղված Իլհամ Ալիևի կինն ու դուստրը, երբ նա խոսում էր Հայաստանի մասին ՄԱԿ-ի ամբիոնից

Հատուկ ինչ-որ բաներ են արել, որ փակեն ինձ. դավաճանները միշտ կան ու կլինեն. Արմինե Գրիգորյան

Իշխան Զաքարյանին պաշտոն կառաջարկեն. նա հանդիպել է Սերժ Սարգսյանին.«Հրապարակ»



2017-05-19 08:52:48

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում տեղեկություններ էին շրջանառվում, որ Գագիկ Ծառուկյանի եւ Իշխան Զաքարյանի հարաբերությունները լարվել են, թեեւ ոչ ոք չգիտեր, թե ինչ «սեւ կատու» է անցել նրանց միջով։ Ընդամենը գուշակում էին, թե պատճառը Զաքարյանի կապերն են Ռոբերտ Քոչարյանի հետ։

Սակայն ապրիլի 2-ից հետո սկսեցին լուրեր շրջանառվել, որ այլեւս Զաքարյանը չէ ընդդիմությանը տրվելիք ԱԺ փոխնախագահի պաշտոնի հավակնորդը։ Այլ անուններ շրջանառվեցին՝ Վարդան Բոստանջյան, Միքայել Մելքումյան։ Ի վերջո, հաստատվեց, որ անշարժ գույքի մեծ մասնագետ, տնտեսագետ Մելքումյանն է դառնալու։ Նախօրեին, ճիշտ է՝ «կանյաչնիում» Իշխան Զաքարյանը ներկա էր, սակայն նկատելիորեն անտրամադիր էր։ Իսկ երեկ չէր մասնակցում ԱԺ նիստին։

Երբ լրագրողը փորձել է առաջնորդից տեղեկանալ, թե ինչու չկա Զաքարյանը, Ծառուկյանը զայրացել է, թե՝ զանգեք իրենից հարցրեք։ Որքան էլ ՎՊ նախկին նախագահը նեղ շրջապատում հայտարարի, թե «իրեն չէր սազի ընդդիմության փոխնախագահը լինել՝ ողջ կյանքում պետական պաշտոն է զբաղեցրել», հասկանալի է, որ դա չէ իրականությունը։

«Հրապարակ»-ի տեղեկություններով, նա երկար չի մնալու ԱԺ-ում, գործադիրում պաշտոն կառաջարկեն։ Վերջերս, ըստ լուրերի, նա հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ։ Իշխանությունը Զաքարյանից դժգոհություններ չունի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:


Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.