▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ծառուկյան» դաշինքն անհամբեր մայիսի 30-ին է սպասում.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ծառուկյան» դաշինքը որոշել է դեմ չքվեարկել կառավարության ծրագրին: ԲՀԿ-ականները իրենց զրույցներում չեն էլ թաքցնում, որ սպասում են մայիսի 30-ի արտահերթ նիստում ԱԺ բերվելիք կառավարության գործունեության ծրագրին ծանոթանալուն եւ հավանության արժանացնելուն: Ամենայն հավանականությամբ՝ Գագիկ Ծառուկյանն իր ղեկավարած ընդդիմադիր խմբակցության անդամներին թույլ կտա քվեարկել իրենց խղճի մտոք, նրանց խիղճն էլ ընդմիշտ իշխանության հետ է:

Ինչպես հիշում եք՝ նախորդ անգամ ԲՀԿ խմբակցությունը հայտարարեց, որ դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին, բայց խմբակցության առանձին պատգամավորներ կողմ քվեարկեցին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին